«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Հերթական քննարկումը համալսարանական հարկի ներքո` վերլուծական շեշտադրմամբ

Հերթական քննարկումը համալսարանական հարկի ներքո` վերլուծական շեշտադրմամբ

2024 Ապր 19, Ուրբաթ

Հղիության պլանավորումից մինչև ծննդաբերական վախեր, ցավ, հետծննդաբերական դեպրեսիա, պատվաստումներ հղիության ընթացքում, բեղմնավորման մեթոդներ. այս և շատ տասնյակ նախապես ուղղված հարցեր պատասխաններ ստացան մայրությանը, վերարտադրողական առողջությանը վերաբերող թեմաներով հագեցած «Հերացի» վերլուծական կենտրոնի նախաձեռնած հերթական հանդիպում–քննարկմանը, որի ձևաչափն ինտերակտիվ էր, հարցուպատասխանով:

Մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ամբիոնի վարիչ Գեորգի Օկոևն անդրադարձավ այն հարցին, թե երբ է ցուցված արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ)։ Նրա խոսքով՝ արտամարմնային բեղմնավորման դեպքում շատ կարևոր է գիտակցել, որ դա միայն կնոջ խնդիրը չէ, էական է նաև տղամարդու գործոնը։ «Այս մեթոդին դիմում են բոլոր այն դեպքերում, եթե զույգը որևէ այլ մեթոդով չի կարող վերարտադրվել։ Վերջին շրջանում արտամարմնային բեղմնավորումը մեր երկրում դարձել է առավել մատչելի», – նշեց մասնագետը։

Մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ամբիոնի պրոֆեսոր Կարինե Առուստամյանը խոսեց պոլիկիստոզ հիվանդության մասին։

Կարո՞ղ է արդյոք պոլիկիստոզ ախտորոշմամբ կինն ինքնուրույն հղիանալ։

«Պոլիկիստոզը համարվում է էնդոկրին անպտղության ամենատարածված ձևերից մեկը։ Այսօր պոլիկիստոզ համախտանիշով այցելուներին բուժելը բժիշկների ուշադրության կենտրոնում է։ Այո, հնարավոր է, որ մի օր կնոջ մոտ լինի սպոնտան օվուլյացիա, և եթե կան հղիության համար բարենպաստ մնացած բոլոր պայմանները՝ բարորակ սպերմա, արգանդի պարանոցի նորմալ վիճակ, գրանցվի հղիություն։ Բայց հղիությունը մեկ հարց է, հղիությունը պահպանելը մեկ այլ հարց, որովհետև ձվարանների պոլիկիստոզով կանայք հանդիսանում են ռիսկի խումբ։ Նրանց խորհուրդ է տրվում ժամանակին դիմել բժշկի, կատարել անհրաժեշտ շտկումները, որպեսզի նրանց մայրանալու բաղձանքն իրականանա», – շեշտում է մասնագետը։

Կարինե Առուստամյանի գնահատմամբ, նոր լույս աշխարհ եկող փոքրիկին տեսնելիս մենք չգիտենք նա ապագա բժիշկ է, կոմպոզիտոր, թե մեկ այլ մասնագետ, մենք տեսնում ենք նոր մարդուն, որը լույս աշխարհ է եկել իր իրավունքներով և պարտականություններով: Ամենամեծ ձեռքբերումը 13 անգամ հղիության կորուստ ունենալուց հետո տվյալ կնոջ երեխա լույս աշխարհ բերելն էր:

Գեորգի Օկոևի մեջբերումը հուզեց բոլորին: Փոխնակ մայրը, ով քրոջ համար էր կրում երեխային, նրա որոշմամբ սկսեց նաև կերակրել նորածնին, պատահեց մի ուշագրավ իրավիճակ․ կնոջ մոտ, որի համար քույրը երեխա էր ունեցել, սկսվեց կաթնարտադրություն:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը